Ստամբուլում տղամարդը դանակով հարձակվել է 3 ռուսների վրա


19:19 , 25 հունվար, 2021

Armenpress.am-ը գրում է.

Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում մի տղամարդ դանակով հարձակվել է 3 ռուսների վրա:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է RBK-ն՝ հղում անելով Haber Turk-ին:

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 24-ի գիշերը: Տուժել է 2 կին և 1 տղամարդ: Նրանք հոսպիտալացվել են: Ականատեսի խոսքով՝ կանանցից մեկը ստացել է դանակի 7 հարված, իսկ մյուս անձինք՝ 3-4 հարված:

Ոստիկանությունը բերման է ենթարկել հարձակվողին, որը պարզվել է, որ աղբահավաք Հասան Հուսեյնն է:Նա հարցաքննվել է: