Մխրճման գոտում տեսնում ենք կոչումներ, այսինքն՝ ամեն ինչ արել ենք, որ պատերազմ լինի, հստակ կառավարում չլինի և խրախուսել ենք նահանջը. Սեյրան Օհանյան (Video)


17:52 , 25 հունվար, 2021

Tert.am-ը գրում է.

Բանակն այն կառույցն է, որը միշտ կազմակերպչական առումով տարբերվել է մնացած կառույցներից, բանակն ամենամեծ հնարավորություններն ունի ինքնակազմակերպվելու․ և այսօր էլ այդ ինքնակազմակերպման շուրջը պետք է հավաքվենք, որ այս հոգեբանական իրավիճակից կարողանանք դուրս գալ: Այս մասին «Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ ընդլայնված հավաք-քննարկմանն ասաց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ այս 30 տարվա ընթացքում, իհարկե, ունենալով բազմաթիվ բացթողումներ, այնուամենայնիվ  ստեղծվել են անվտանգային համակարգն ու բանակը, իշխանության բոլոր թևերը, և այդ բոլոր ուղղություններով առաջընթաց եղել է: «Յուրաքանչյուր քաղաքական ուժի մեծահոգությունն ու հնարամտությունն է տեսնել լավը, տեսնել հիմքը և այդ հիմքի վրա կառուցել քո տունը, ոչ թե հիմնահատակ քանդել և քանդելուց հետո, առավել ևս չիմանալով թե ինչպես են պետական տունը կառուցում, սկսել անկազմակերպ քայլեր իրականացնել բոլոր ուղղություններով: Սա է արվել պետական կառավարման վերջին 2.5 տարիներին: Ինչպե՞ս կարելի է գոնե արցախյան բանակցային գործընթացների ընթացքում չխոսել այն մարդկանց հետ, որոնք այս ամբողջ 30 տարիների ընթացքում այդ գործընթացը առաջ են տարել, ինչ-որ բանի են հասել, ինչ-որ մի արդյունք են գրանցել՝  թեկուզ փխրուն, բայց ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղությունը կարգավիճակը պահպանվել է»,- նշեց Օհանյանը:

Նրա խոսքով՝  նախապատերազմյան ժամանակահատվածում այսօրվա իշխանություններն ամեն ինչ արել են, որ այս պատերազմը լինի՝ միգուցե չգիտակցելով:

Օհանյանն ընդգծեց, որ Անվտանգության խորհրդի դերն այս պատերազմում շատ ցածր է եղել: ըստ նրա՝ երկրի ղեկավարը պետք է բոլոր օղակները պարբերաբար, մշտապես օգտագործեր պատերազմական ժամանակահատվածում կառավարումն իրականացնելու համար, իսկ Անվտանգության խորհուրդն այն վայրն էր, որտեղ որ համապատասխան որոշումներ պետք է ընդունվեին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ