Արցախի Շոշ գյուղի դպրոցը բացել է դռները. վերադարձել են գրեթե բոլոր աշակերտները


15:28 , 25 հունվար, 2021

Արցախի Շոշ գյուղի դպրոցը վերանորոգման որոշ աշխատանքներից հետո իր դռներն է բացել 65 աշակերտների առաջ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:  

«Դեռևս 2004-ին Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ Արցախի Շոշ գյուղում կառուցվեց հանրակրթական դպրոց:  Արցախի սրտում գտնվող Շոշ գյուղը պատերազմի հետևանքով այժմ հայտնվել է սահմանամերձ գոտում:  Բնակիչների մեծ մասը զինադադարից հետո գյուղ է վերադարձել, իսկ դպրոցը դռների, տանիքի, պատուհանների և այլ որոշ վերանորոգման աշխատանքներից հետո՝ մեկ շաբաթ առաջ, բացեց իր դռները 65 աշակերտների առաջ: Ուրախալի լուրն այն է, որ դպրոց են վերադարձել գրեթե բոլոր աշակերտները»,-մանրամասնում են հիմնադրամից: