Ֆրանսիայում 3-րդ անգամ կորոնավիրուսային «ազգային արգելափակումներ» կսահմանվեն


12:24 , 25 հունվար, 2021

Tert.am-ը գրում է․

Ֆրանսիայի գլխավոր բժշկական խորհրդականը կիրակի օրն ասել է, որ հավանաբար շուտով երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ կլինի երրորդ անգամ ազգային արգելափակումներ սահմանել, հայտնում է BBC լրատվականը:

Կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ իշխանություններին խորհրդատվություն ապահովող գիտական խորհրդի ղեկավար, պրոֆեսոր Ժան Ֆրանսուա Դելֆրասին ասել է, որ արտակարգ իրավիճակ է և շեշտել, որ այս շաբաթը շատ կարևոր է: Նա կոչ է արել կառավարությանն արագ միջոցներ ձեռնարկել` կապված կորոնավիրուսի նոր շտամի տարածման հետ:

Ըստ պրեֆեսորի հայտնած տեղեկությունների, նոր «բրիտանական» շտամի վարակման դեպքերի թիվը, Ֆրանսիայի որոշ շրջաններում, հասել է 7-ից 9-ը տոկոսի և դժվար կլինի կասեցնել տարածումը: Նա նաև նաև շեշտել է, որ եթե չխստացվեն կանոնակարգերը, ապա մարտի կեսից ֆրանսիացիները կհայտնվեն ծայրահեղ ծանր իրավիճակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։