Հավաքական հիպնոսի մեթոդներով անզգայացած հանրույթը տեղյակ չէ ո՛չ իր պատմությունից, ո՛չ անցյալի ձախողումներից և ձեռքբերումներից


11:41 , 25 հունվար, 2021
Հասարակությունը թաղված է խորը անիրազեկության, անտեղյակության թմբիրի մեջ։ Պրիմիտիվ պոպուլիզմի և տեսարանների վարժեցրած զանգվածն այնքան խորն է թաղվել այդ անելանելի փոսի մեջ, որ միայն ողջամիտ խոսքով հնարավոր չէ նրան այնտեղից դուրս բերել։
Հավաքական հիպնոսի մեթոդներով անզգայացած հանրույթը տեղյակ չէ ո՛չ իր պատմությունից, ո՛չ անցյալի ձախողումներից և ձեռքբերումներից, ո՛չ, առավել ևս, գալիք սպառնալիքներից։
Նա ապրում է մոտակա անցյալի և շարունակվող ներկայի հոսքում։
Հանրույթն այնքան է կեղեքվել ստով ու դավադրություններով, որ ակնհայտ ճշմարտությունները, անգամ անհերքելի փաստերը չի կարողանում տեսնել, փոխարենը լավ ըմբռնում է քաղքենիության և պրիմիտիվիզմի հասնող գարշելի սուտը, դավադիր կեղծիքը, քանի որ այն հրամցվում է գեղեցիկ, ազդու և զանգվածների քիմքին հաճո առոգանությամբ։
«Նվաստացած հպարտներին» բանական դաշտ բերելու համար պետք է ապահիպնոսացում, ինչպես հեքիաթներում են Չարի կախարդանքը հաղթահարում Բարու ձեռնարկով։ Դա կարող է անել միայն հայկական Գերմարդն իր ոգեղենությամբ և իմաստնությամբ։ Հակառակ դեպքում այս պետականությունն էլ կհանձնենք հողին, եթե արդեն չենք հանձնել։