Ավստրիայի բնակիչները գործվածքային դիմակների փոխարեն շնչառական դիմակներ կկրեն


11:47 , 25 հունվար, 2021

Panorama.am-ը գրում է․

Հունվարի 25-ից ավստրիացիները խանութներում կամ հասարակական տրանսպորտում սովորական գործվածքային դիմակների փոխարեն պետք է կրեն FFP2 բարձր պաշտպանական շնչառական միջոցներ: Նորամուծության մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, փոխանցում է «rbc»-ն։              

Ավստրիայի առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը նշել է, որ շնչառական ապարատն ավելի հուսալի է պաշտպանում։ Բայց քանի որ շնչառական ապարատի արժեքը շատ ավելի բարձր է, քան սովորական դիմակը, բոլոր դիմակները կվաճառվեն ինքնարժեքով, իսկ աղքատներին կտրամադրվեն անվճար: Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ շնչառական դիմակի գինը մոտ մեկ եվրո է։

FFP2 շնչառական միջոցների պարտադիր կրումից բացի, Ավստրիայում հունվարի 25-ից ուժի մեջ է մտնում բոլոր հասարակական վայրերում մարդկանց միջև առնվազն 2 մ հեռավորություն պահպանելու պահանջը:              

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։