Գերտերությունները վստահելի չեն․ Ղալիբաֆ


11:29 , 25 հունվար, 2021

Pars Today-ը գրում է․

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է. «Գերտերությունները, որոնց էությունը բռնատիրությունն է, գոռոզամտությունը և որոնք հեռու են մարդկայնությունից, վստահելի չեն»:

Կիրակի օրը, նշելով, որ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում Իրանը տեսավ Թրամփի  բռնատիրական էությունը, Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը հավելել է. «Այդ իրադարձությունները ցույց տվեցին, որ գերտերությունները, որոնց էությունը բռնատիրությունն է, գոռոզամտությունը և որոնք հեռու են մարդկայնությունից, վստահելի չեն»:

Նա նշել է. «Ինչպես ասել է ԻԻՀ գերագույն առաջնորդը, ԱՄՆ-ն մեր թշնամին է, և նրա դեմ պայքարելու ամենակարևորը ճանապարհը ներքին ուժին, կարողություններին ու աշխատանքին ապավինելն է»: