Սենատի հանձնաժողովը միաձայն հավանություն տվեց Ջանեթ Յելլենի նշանակմանը ֆինանսների նախարարի պաշտոնում


11:18 , 25 հունվար, 2021

Amerikayidzayn.com-ը գրում է․

Վերջնական հաստատման դեպքում նա կդառնա այս պաշտոնը զբաղեցնող առաջին կինը

Ջանեթ Յելլենի ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու շուրջՍենատի քվեարկությունը տեղի կունենա երկուշաբթի օրը: Սենատի մեծամասնության ղեկավար Չակ Շումերն ասել է, որ Սենատը կքվեարկի իր թեկնածության օգտին, ինչը թույլ կտա արագորեն սկսել աշխատանքը Նախագահ Ջո Բայդընի տնտեսական օրակարգի շուրջ:

Ֆինանսների հանձնաժողովի նիստում նրա թեկնածությունը պաշտպանել են միաձայն 26 սենատորներ: Միևնույն ժամանակ հանրապետականները մտահոգություն են հայտնել Բայդընի վարչակազմի հավակնոտ ծրագրերի վերաբերյալ ֆինանսական օգնության և հարկերի բարձրացման ծախսերի հարցում:

Իր խոսքում Յելլենն ասել է, որ սենատորներին առաջարկում է չհետաձգել առաջարկվող 1,9 տրիլիոն դոլարի տնտեսական օգնության փաթեթի հաստատումը: Հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեն գործ ունենալ տնտեսության անկման, աշխատատեղերի և եկամուտների կրճատման հետ:

«Ես շատ լուրջ տարաձայնություններ ունեմ դոկտոր Յելենի հետ նրա մի շարք դիրքորոշումների շուրջ, հատկապես հարկային քաղաքականության ոլորտում, բայց նա մեզ հավաստիացրեց, որ կաշխատի մեզ հետ», - քվեարկությունից հետո ասաց հանրապետական սենատոր Մայք Քրափոն:

74-ամյա Ջանեթ Յելլենը հայտնի տնտեսագետ է: 2014 թ-ին նա դարձավ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարը և այդ պաշտոնը զբաղեցրեց մինչ 2018 թվականը: