Թուրքիան ինժեներական սարքավորումներ է տրամադրել Վրաստանի ՊՆ-ին


10:58 , 25 հունվար, 2021

Tert.am-ը գրում է․

Թուրքիան լազերային հաշվիչներ և այլ ինժեներական սարքավորումներ է փոխանցել Վրաստանի պաշտպանության նախարարությանը: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, գրում է «Грузия Онлайн» պորտալը:

Նշվում է, որ սարքավորումները տրամադրվել են որպես դրամաշնորհ: Դրանք կփոխանցվեն Վրաստանի պաշտպանության ուժերի ինժեներական զորքերին:

Թուրքական կողմից սարքավորումների տեղափոխման մասին փաստաթուղթը ստորագրել է Թուրքիայի ռազմական կցորդ, գնդապետ Բուրաք Ալթըները, իսկ վրացական կողմից ՝ Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմավարական պլանավորման վարչության պետ, գնդապետ Իոսիֆ Նիկոլեիշվիլին:

Ամբողջական հոհդվածը կարող եք կարդալ այստեղ։