Ամստերդամում ձերբակալել են Ասիայի խոշորագույն թմրակարտելի ղեկավարին


01:15 , 25 հունվար, 2021

Tert.am-ը գրում է.

Նիդերլանդների մայրաքաղաքում ոստիկանությունը ձերբակալել է Ցզե Չի Լոպին, որը չինական ծագում ունեցող կանադացի է և համարվում է Ասիայի Sam Gor խոշորագույն թմրակարտելի հիմնադիրը:

Ինչպես հաղորդում է «Կոմերսանտը», Ցզե Չի Լոպն Ամստերդամում ձերբակալվել է ավստրալական ոստիկանության պահանջով, սակայն նրան որոնելիս են եղել նաև շատ այլ երկրների իշխանություններ, այդ թվում՝ Կանադայի, Չինաստանի և ԱՄՆ-ի: Ցզեն ողջ աշխարհում անենից շատ որոնվող հանցագործներից մեկն է, որին լրատվամիջոցները համեմատում են լատինամերիկյան թմրավաճառների հետ, ինչպիսիք են Պաբլո Էսկոբարն ու Էլ Չապոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ