Մակունցի թեկնածությունը հաստատված է, իսկ դրա վերաբերյալ ագրեմանի հարցումն արդեն ուղարկված՝ սպասում են հաստատման. Ռոբերտ Հայրապետյան


00:34 , 25 հունվար, 2021
Լիլիթ Մակունցն այսօր լրատվամիջոցների հարցերին ի պատասխան նշել է, որ ԱՄՆ-ում իր դեսպան նշանակվելու հետ կապված հարցի շուրջ քննարկումներ կան:
Երևի նկատի ուներ, որ իր թեկնածությունը հաստատված է, իսկ դրա վերաբերյալ ագրեմանի հարցումն արդեն ուղարկված՝ սպասում են հաստատման:
Ասեք եկելա ագրեմանդ, կամաց կամաց հավաքվի:
Էս ամենում մի դրական բան կա. հուսանք ցուցակով հաջորդ պատգամավորը դուրս կգա խմբակցությունից ու ի վերջո վարչապետին անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ ձայներն ապահովված կլնեն: