Նոյերը գերազանցեց Օլիվեր Կանի՝ Բունդեսլիգայում անցկացրած «չոր» խաղերի ռեկորդը


22:19 , 24 հունվար, 2021

Armsport.am-ը գրում է.

Մանուել Նոյերը գերազանցել է Օլիվեր Կանի՝ Բունդեսլիգայում անցկացրած «չոր» խաղերի քանակով ռեկորդը: Հիմա «Բավարիայի» գործող չեմպիոնի ակտիվում այժմ Գերմանիայի առաջնությունում անցկացրած 197 խաղ կա՝ առանց բաց թողած գոլերի:

Այս ռեկորդը Նոյերը սահմանել է Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության 18-րդ տուրում «Շալկե-04»-ի նկատմամբ տարած արտագնա հաղթանակի շնորհիվ: Հանդիպումն ավարտվել է մյունխենյան թիմի՝ 4-0 հաշվով հաղթանակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ