Ինչքան էլ թատրոն խաղան Արցախում՝ որևէ մեկը չի մտածում, որ Արայիկ Հարությունյանը կամ Նիկոլ Փաշինյանը մեր անվտանգության երաշխավորն են․ Մետաքսե Հակոբյան


21:53 , 24 հունվար, 2021

Tert.am-ը գրում է.

Արցախում որևէ մեկը չի մտածում, որ Արայիկ Հարությունյանը կամ Նիկոլ Փաշինյանը մեր անվտանգության երաշխավորն են, անվտանգության հետ կապված հարցերում մարդիկ վստահում են Վիտալի Բալասանյանին։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ հավելով, որ որքան էլ Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը փորձեն ցույց տալ, թե անվտանգության ուղղությամբ քայլեր են ձեռնարկում, անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ են անցկացնում, արցախցիների համար պարզ է, որ փորձում են իշխանությունը պահել կիսատ թողած ոչ հայանապաստ գործողություններն ավարտին հասցնել։

«Հունվարի 22-ին ՀՀ անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստին Վիտալի Բալասնյանի չմասանակցելը կարող է երկու պատճառ ունենալ։ Առաջինը այն է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ չի պատակերացնում Բալասանյանի հետ մի սեղանի շուրջ նստելը, քանի որ Փաշինյանն ապիկար է և իրեն չի հետաքրքրում երկրի անվտանգությունը և չի պատկերացնում թե ինչպես է նայելու Բալասնյանի աչքերին, կամ կկարողանա՞ նրա ներկայությամբ նույն դիրքով նստել, ինչ նրա բացակայության պայմաններում»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ