Ինչպե՞ս կարելի է ԱՄՆ նման կարևոր երկրում դեսպան նշանակել դիվանագիտական զրո փորձառություն ունեցող մարդու․ Սուրեն Սուրենյանց


21:43 , 24 հունվար, 2021
Լիլիթ Մակունցը փաստորեն չի հերքել ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու հավանականությունը։ Միանշանակ վստահ եղեք, որ այս նշանակումը համարժեք ու խիստ բացասական է ընկալվելու Վաշինգտոնում։ Ավելի պարզ՝ Երևանը սրանով մեսիջ է ուղարկում Վաշինգտոն, որ հայ-ամերիկյան հարաբերություններն իր համար որևէ արժեք չունեն ու դեսպանի պաշտոնն էլ դառնում է տուրիստական երկարատև ուղևորություն՝ պետական արտոնություններով օժտված։ Լավ, ինչպե՞ս կարելի է ԱՄՆ նման կարևոր երկրում դեսպան նշանակել դիվանագիտական զրո փորձառություն ունեցող մարդու․․․