Հայաստանում եղանակը կտաքանա 5-15 աստիճանով


15:47 , 24 հունվար, 2021

Հայաստանում հունվարի 24-ի ցերեկը, 25-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին հանրապետությունում սպասվում է ձյուն:

Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա գիշերը 13-15, ցերեկը՝ 5-7 աստիճանով։

 

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանում հունվարի 24-ի ցերեկը և 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին սպասվում է ձյուն: