Յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի ինչպես է շարունակում ապրել և որտեղ է իրեն ավելի կոմֆորտ պայմաններում զգում՝ գոմում և բարդակում


12:58 , 24 հունվար, 2021
Հայաստանում կոտրված են բոլոր տաբուներ, տրորված են բոլոր կարմիր գծերը, արհամարված են բոլոր գրված և չգրված օրենքները: Բարոյական նորմերի և պարզ մարդկային հարաբերությունների մասին խոսելն անիմաստ է: Չեմ ուզում փնտրել մեղավորներին, հիմա դա արդեն էական չէ, որովհետև, եթե անգամ ինչ-որ հրաշքով վերականգնվեն պետության ինստիտուտներն ու տնտեսությունը, մարդկանց կյանքը դեռ երկար նման է լինելու սարսափ ֆիլմի սյուժեի: Հայերը սկսել են տրորել բարեկամությունն ու ընկերությունը, մեծ ու փոքրը, կին-տղամարդ հարաբերությունները: Ու անիմաստ է ասել «ուշքի եկեք քանի դեռ ուշ չէ»: ՈՒՇ Է: ՇԱՏ ՈՒՇ Է: Ուշ է, բայց վերջը չէ: Պարզապես հիմա արդեն յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի ինչպես է շարունակում ապրել և որտեղ է իրեն ավելի կոմֆորտ պայմաններում զգում՝ գոմում և բարդակում, թե, այնուամենայնիվ ընտանեկան, բարեկամական և ընկերական շրջապատում:
Ընտրությունը ձերն է: