Հավի արգանակը բարձրացնում է խոլեստերինի մակարդակը


00:47 , 7 օգոստոս, 2013

Հավի արգանակը բարձրացնում է խոլեստերինի մակարդակըDoctors.am-ը գրում է.

Հավի արգանակը չի կարելի համարել դիետիկ կամ առողջարար սնունդ, քանի որ նրա մեջ մտնում է հավում պարունակվող ողջ  խոլեստերինն ու ճարպը: Արգանակը կարող եք տալ տնային կենդանիներին. նրանց մոտ աթերոսկլերոց չի առաջանում, հետևաբար նրանց կարելի է  ճարպոտ սնունդ օգտագործել:

Հավը սպիտակուցի հիանալի աղբյուր է, քանի որ հավի մսում կան բոլոր անփոխարինելի ամինաթթուները: Ամենաօգտակար մասը կրծքամիսն է. այն խոլեստերին առհասարակ չի պարունակում:

Ե՛վ մարդկանց, և՛ կենդանիների լյարդը խոլեստերին է սինթեզում, հետևաբար նրանից պատրաստված ճաշատեսակներն ու հենց լյարդն ինքն էլ  պարունակում են մեծ քանակությամբ խոլեստերին: Որպեսզի հավից պատրաստված սնունդը դիետիկ ստացվի, անհրաժեշտ է հեռացնել կաշին, որում մեծ է ճարպի  ու խոլեստերինի պարունակությունը:

Ինչպես հավ ընտրել

Հավից չպետք է տհաճ հոտ գա: Եթե փաթեթավորված հավի վրա սառույցներ կան, ուրեմն այն կրկնակի  է սառեցված, ինչը վտագավոր է: Հավի կաշին պետք է լինի անթափանց ու առանց հետքերի:

Ինչպես պահպանել

Սառեցված հավը կարելի է մի քանի օր պահպանել սառնարանում` տեղադրելով նախօրոք սառույցով լցված ամանի մեջ: Մյուս բոլոր դեպքերում հավը պետք է պահպանվի սառցարանում` հերմետիկ փաթեթավորմամբ: