07:28 , 7 օգոստոս, 2013
Ladynews.am-ը գրում է.
Անգլիական ոճով պարզ ու համեղ այս նախաճաշը կգոհացնի յուրաքանչյուրին: Այն կարող եք շատ արագ պատրաստել` խնայելով Ձեր ժամանակը ու միևնույն ժամանակ գոհացնելով նրանց, ում համար այն կպատրաստեք:
Անհրաժեշտ մթերքներն են`
2 հատ ձու
2 հատ խոզապուխտ
2 հատ երշիկ
1 հատ լոլիկ
2 ճաշի գդալ բանջարեղենով մարինացված լոբի
2 կտոր հաց
Պատրաստման եղանակը.
Խոզապուխտը տապակեք չոր թավայի մեջ, հետո այն հանեք, և խոզապուխտից մնացած այդ յուղի մեջ տապակեք նաև երշիկը: Երկու ձուն ձվածեղ արեք: Վերջում բոլորը տեղադրեք մեկ ափսեի մեջ, հետո կիսեք լոլիկը, ինչպես նաև ջեռոցի մեջ տաքացրեք մարինացված լոբին, և այդ ամենը նույնպես դրեք ափսեի մեջ: Զարդարեք կանաչիով և մատուցեք:
Բարի ախորժակ: