Ֆրանսիայում 1 մլն մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ


22:49 , 23 հունվար, 2021

Tert.am-ը գրում է․

Ֆրանսիայում մեկ մլն բնակիչ արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ հայտնել է երկրի վարչապետ Ժան Կաստեքսը:

«1 մլն ֆրանսիացիներ պատվաստվել են»,- քաղաքական գործիչը կարճ գրառում է արել Twitter-ում՝ կցելով ձեռագիր գրության լուսանկարը, որում շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր մասնակցել են պատվաստման արշավի կազմակերպմանն ու իրականացմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ