Դերասան Գնել Սարգսյանն ընտրվել է ՔՊ տարածքային կառույցի խորհրդի անդամ


22:05 , 23 հունվար, 2021

168.am-ը գրում է․

Կայացան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքային կառույցի խորհրդի ընտրությունները։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՔՊ գրասենյակը։

Խորհդի նախագահ ընտրվեց Էդգար Հակոբյանը, իսկ Արսեն Այվազյանը, Նաիրի Փեթակչյանը, Արման Բարխուդարյանը, Սաշա Կատվալյանը, Կարեն Հակոբյանը, Աշխեն Հայրապետյանը, Գնել Սարգսյանը, Էդիտա Փեթակչյանը ընտրվեցին խորհրդի անդամ, Կարինե Դավթյանը՝ վերահսկող։