Բարսելոնան ցանկանում է աստղային 2 ձեռքբերում կատարել


21:39 , 23 հունվար, 2021

Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնան» մտադիր  ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել թիմի պաշտպանությունն ու հարձակման գիծը։

Mundo Deportivo-ն գրում է, որ կատալոնական ակումբը մտադիր է ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին և «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբային։

Այս երկու ֆուտբոլիստներն էլ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակ են ստանալու, քանի որ նրանց պայմանագրերն ակումբների հետ ավարտվում են։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դավիդ Ալաբան համաձայնեցրել է տեղափոխությունը «Ռեալ Մադրիդ»։