00:02 , 7 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Արտակարգ իրավիճակը ստիպել է բրազիլական TAM ավիաընկերության ինքնաթիռին չնախատեսված վայրէջք կատարել:
Ռիո դե Ժանեյրո-Փարիզ չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բրազիլիայի Սալվադորե քաղաքում, այն բանից հետո, երբ առաջին օդաչուն անսպասելիորեն կորցրել է գիտակցությունը:
Վայրէջք կատարելու վերաբերյալ դիսպետչերների որոշումը հնչեցվել է օդաչուի վիճակի մասին հաղորդելուց 18 րոպե անց, հաղորդում է ITAR-TASS-ը:
Օդաչուն, որի անունը չի նշվում, հիվանդանոց է տեղափոխվել:
Բոլոր 136 ուղևորները Սալվադորեից Փարիզ մեկնել են այլ չվերթով: