Ես առաջ մեղադրում էի Հայաստանից գնացողներին, իսկ հիմա դրա ոչ մի բարոյական իրավունքը չունեմ․ պարզապես կխնդրեմ, որ չգնաք, հայեր ջան


10:14 , 23 հունվար, 2021
Ես առաջ մեղադրում էի Հայաստանից գնացողներին, իսկ հիմա դրա ոչ մի բարոյական իրավունքը չունեմ․․․ Պարզապես կխնդրեմ, որ չգնաք, հայեր ջան, գիտեմ, որ մեկ կյանք է ապրում մարդը, բայց արդեն վաղուց այդ մեկ կյանքը մենք՝ հայերս, մեզ համար չենք ապրում, այլ եկող սերունդների համար ենք ապրում։ Հենց դրա համար պետք է ապրենք Հայաստանում և փորձենք երկիրը դուրս բերել այս անելանելի թվացող իրավիճակից։