Ջոնսոնը հայտարարել է, որ կորոնավիրուսի «բրիտանական շտամը» կարող է հանգեցնել ավելի բարձր մահացության


02:47 , 23 հունվար, 2021

News.am-ը գրում է․

Կորոնավիրուսի նոր շտամը, որը հայտնաբերվել է անցած տարվա վերջում Մեծ Բրիտանիայում, կարող է լինել ոչ միայն ավելի վարակիչ, այլ նաեւ հանգեցնել ավելի մեծ մահացության: Այդ մասին հայտնել է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր ինձ տեղեկացրել են, որ նոր տարբերակը, որն առաջին անգամ ի հայտ է եկել Լոնդոնում եւ Անգլիայի հարավ-արեւելքում, ոչ միայն ավելի արագ է տարածվում, այլ նաեւ, ըստ որոշ տվյալների, կարող է կապված լինել մահացության ավելի բարձր ցուցանիշների հետ»,-հնշել է Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ