«Իրենց Հայաստանի իշխանություն համարող վարչախմբի ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով, սկսեցին սրբագրել Շուշիի մասին վերջին տխրահռչակ բարբաջանքը»․ Վարդան Ոսկանյան


01:48 , 23 հունվար, 2021
Չգիտեմ՝ նկատեցի՞ք, թե՞ ոչ, բայց իրեն Հայաստանի իշխանություն համարող վարչախմբի ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով, սկսեցին սրբագրել Շուշիի մասին վերջին տխրահռչակ բարբաջանքը։ Այն, ըստ իս, տեղավորվում էր հստակ ծրագրված քարոզչական ուղեգծի մեջ՝ արժեզրկել Շուշին և նրա նշանակությունը՝ մեր մտայնության մեջ այն դարձնելով «անպետք», «անկարևոր», «օտար», «ոչ հայկական», «հանձման ենթակա» և այլն։
Չստացվեց, և սա հույս է արթնացնում առ այն, որ Հայաստանը՝ որպես ազգ, դեռ վերջնականապես չի կորցրել բնական դիմադրողականությունը, զգալիորեն թուլացրել, ձևախեղել, սակայն չի կորցրել։