Բորուսիա Մ.-ի հետ խաղում դուբլի շնորհիվ Հոլանդը կրկնեց Ուվե Զելերի ռեկորդը


01:53 , 23 հունվար, 2021

Armsport.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կրկնել է Ուվե Զեելերի արդյունավետության ռեկորդը՝ Բունդեսլիգայում իր առաջին 28 խաղում դառնալով 27 գոլի հեղինակ: Այս մասին հայտնում է OptaFranz-ը:

Զեելերի ռեկորդը երիտասարդ նորվեգացին կարողացել է կրկնել Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դարպասն ուղարկած երկու գոլի շնորհիվ: Հատկանշական է, որ Հոլանդը 6 րոպեում է 2 անգամ աչքի ընկնել՝ նախ 22-րդ, ապա 28-րդ րոպեներին: Երկու դեպքում էլ նրան փոխանցում է կատարել Ջեյդոն Սանչոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ