«Բայդենը վստահ է, որ Սենատն ինքը պետք է որոշի Թրամփին պատասխանատվության ենթարկելու հարցը»․ Սպիտակ տան մամուլի քարտուղար


01:36 , 23 հունվար, 2021

Tert.am-ը գրում է.

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է՝ Սենատն ինքը պետք է որոշի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին պատասխանատվության ենթարկելու հարցը, փոխանցում է ria.ru-ն։

Հարցին, թե արդյոք ԱՄՆ նորընտիր նախագահը կարծում է, որ Թրամփը պետք է դատապարտվի, Փսակին պատասխանել է․ «Նա այլևս Սենատի անդամ չէ և կարծում է, որ Սենատն ու Կոնգրեսը պետք է որոշում կայացնեն, թե ինչպես պատասխանատվության ենթարկեն նրան»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ