Բիլ Գեյթսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ


00:28 , 23 հունվար, 2021

News.am-ը գրում է․

Microsoft-ի հիմնադիր, մուլտիմիլիարդատեր եւ ֆիլանտրոպ Բիլ Գեյթսը պատմել է, որ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը եւ շնորհակալություն հայտնել COVID-19-ի դեմ դեղամիջոցը բոլոր ստեղծողներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«65 տարեկան լինելու առավելություններից մեկն այն է, որ ես իրավունք ունեմ պատվաստվել COVID-19-ի դեմ: Այս շաբաթ ես ստացել եմ պատվաստանյութի առաջին չափաբաժինն ու հիանալի եմ ինձ զգում: Շնորհակալություն բոլոր գիտնականներին, բոլոր փորձարկվողներին, առաջնագծում աշխատող բժիշկներին եւ ոլորտի համակարգողներին, որոնց շնորհիվ մենք հասել ենք այս կետին»,-գրել է Գեյթսը թվիթերյան իր էջում:

Սակայն հրապարակման մետ միլիարդատերը չի նշել, թե որ պատվաստանյութով է պատվաստվել: