Եվս չորս երկրներում կորոնավիրուսի «հարավաֆրիկյան» մանրէահիմք են հայտնաբերել


00:07 , 23 հունվար, 2021

168.am-ը գրում է․

Աֆրիկայի եւս չորս երկրներում՝ Բոտսվանայում, Զամբիայում, Քենիայում եւ Գամբիայում, կորոնավիրուսի՝ շատ վտանգավոր համարվող մանրէահիմք են հայտնաբերել, որն ստացել է 501.V2 մակնշումը: Հունվարի 22-ին այդ մասին հայտնել է eNCA հեռուստաալիքը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

«Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) հայտնված մուանտ վիրուսն արդեն հայտնաբերվել է Աֆրիկայի եւս չորս երկրների տարածքում,- մեջբերում է հեռուստաալիքը ԱՀԿ-ի Աֆրիկայի ներկայացուցչության ղեկավար Մաթշիդիսո Մոեթիի խոսքը:- Ըստ երեւույթին, այն կա նաեւ Աֆրիկայի այլ պետություններում, բայց առայժմ այնտեղ չի նույնականացվել: Այժմ մենք աշխատում ենք, որ ստանանք մուտանտ վիրոսի ծագումնաբանական կոդը, դա թույլ կտա արագորեն հայտնաբերել այդ մանրէահիմքը»:

ՀԱՀ-ի իշխանությունները 2020 թվականի դեկտեմբերի 21-ին հայտարարել են, որ հոկտեմբերին երկրի հարվում հայտնաբերվել է կորոնավիուսի նոր եւ ագրեսիվ ձեւ: 501.V2 վիրուսը ՀԱՀ-ում հարուցել է համաճարակի երկրորդ ալիքը, որի առավելակետը բաժին է ընկել հունվարի կեսերին: Նախնական հեազոտությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի այդ տարատեսակը տարածվում է շատ բարձր արագությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: