Կարծում եմ՝ Բայդենի նախագահության օրոք ԱՄՆ հայացքը կարող է ուղղվել Երևանին, առավել ևս, որ Թրամփի հետ ՀՀ գործող ղեկավարության հարաբերություններն այդպես էլ չհաջողվեցին. Ալեն Ղևոնդյան


23:34 , 22 հունվար, 2021

Tert.am-ը գրում է․

Ջոզեֆ Բայդենի ընտրվելուց հետո քաղաքականությունը, Եվրասիայում, Ռուսաստանում մեծ ռեգիոնում, իհարկե, փոփոխություններ կկրի, և Միացյալ նահանգների իզոլացիոնիզմի քաղաքականությունը, որի կողմնակից էր Դոնալդ Թրամփը, կարծում եմ, կմնա անցյալում. Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:

«Այն տարածաշրջանները, որտեղ նախկինում դեմոկրատների կառավարման ժամանակաշրջանում Միացյալ Նահանգներն ակտիվ ներգրավվածություն ուներ և ակտիվ գերքաղաքականություն էր վարում, ինչպես իր շահերի, այնպես էլ ռեգիոնալ ուժային դասավորվածության և վերահսկողության տեսանկյունից, Բայդենի ժամանակ կգործարկվի: Հաշվի առնելով անձնակազմի այն չինովնիկներին, ովքեր նշանակվել են հատկապես պետքարտուղարության գծով, կարող ենք արձանագրել, որ Եվրասիական տարածաշրջանում դեմոկրատիայի, մարդու իրավունքների թեզերի ներքո բավական ակտիվ գործակցություն կխորացվի և այդ առանցքները ենթադրում եմ, որ կլինեն ամերիկա-ուկրաինական, վրացական հարաբերությունները և Հարավային Կովկասը առհասարակ, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ»,- ընդգծեց նա:

Հարցին, թե Ջոզեֆ Բայդենի նախագահությունը Հայաստանի վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ, քաղաքագետը նշեց, որ շոշափելիորեն թուլացել է Հայաստանի սուբյեկտայնությունը, որի ամենամեծ մեղավորը Հայաստանի գործող ղեկավարն ու իր թիմն են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ