ԱՄՆ Կոնգրեսի սենատը հաստատել է Լլոյդ Օսթինի թեկնածությունը պաշտպանության նախարարի պաշտոնում


21:49 , 22 հունվար, 2021

168.am-ը գրում է․

ԱՄՆ Կոնգրեսի սենատը հունվարի 22-ին հաստատել է պաշտոնաթող գեներալ Լլոյդ Օսթինի թեկնածությունը պաշտպանության նախարարի պաշտոնում: Այս մասին նշված է վերին պալատի կայքում: Օսթինը կդառնա առաջին աֆրոամերիկացին, ով կգլխավորի Պենտագոնը: