Ճապոնիայի կառավարությունը Տոկիոյում կանցկացնի ամառային օլիմպիական խաղեր


19:22 , 22 հունվար, 2021

Panorama.am-ը գրում է.

Ճապոնիայի կառավարությունը անկախ համավարակի դեմ պատվաստանյութերի առկայությունից կամ բացակայությունից  կշարունակի նախապատրաստվել և Տոկիոյում  անցկացնել   ամառային օլիմպիական խաղեր։ Այս մասին հայտնել  է  երկրի  վարչապետ Յոսիհիդե Սուգան, փոխանցում է ՀԱՕԿ-ը։

Այսպիսով, Ճապոնիայի իշխանությունները  պատվաստանյութի առկայությունը մրցումներն անցկացնելու նախապայման չեն դիտարկում: