Տպավորություն է, որ ԲԴԽ նորաթուխ անդամներն առհասարակ չգիտեն ԲԴԽ հիմնական առաքելության մասին


18:57 , 22 հունվար, 2021
ԲԴԽ անդամների ընտրության ընթացքում գեթ 1 պատգամավորի մտքով չանցավ հարց ուղղել թեկնածուներին, թե ինչպես են պատկերացնում դատավորների իրավունքների պաշտպանությունը և իրենց կարգավիճակով պայմանավորված վերջիններիս նկատմամբ իրականացվող ճնշումների նվազեցումը:
Փոխարենը ակտիվ քննարկվում էր դատավորներին պատժելու, նրանց լիազորությունները դադարեցնելու և այլ նմանատիպ թեմաներ:
Տպավորություն է, որ ԲԴԽ նորաթուխ անդամներն առհասարակ չգիտեն ԲԴԽ հիմնական առաքելության մասին: