Կա մի փաստ՝ պատերազմի արդյունքը լավը չէ․ Ռուբեն Ռուբինյան


17:55 , 22 հունվար, 2021

Tert.am-ը գրում է.

Կա մի փաստ՝ պատերազմի արդյունքը լավը չէ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

«Ես կարծում եմ՝ ընդհանրապես, պատերազմի այս ելքը խոսում է այն մասին, որ մենք՝ որպես պետություն, և ներառյալ պետության բոլոր ինստիտուտները՝ փաստացի չենք կարողացել հաղթել և ունեցել ենք այսպիսի արդյունք»,-ասաց Ռուբինյանը։

Նա նշեց, թե տեսնում է ամբողջ գործընթացի համար իր պատասխանատվությունը։

Դիտարկմանը, թե ԱԳ նախարարն ասել է, որ ձախողումը ռազմական դաշտում է, ոչ թե դիվանագիտական, Ռուբինյանն արձագանքեց․ «Պատերազմում են պետություններն իրենց ամբողջության մեջ»։

Անդրադառնալով Ադրբեջաբնի հռետորաբանությանը՝ պատգամավորը նշեց, թե այն շարունակում է մնալ անհանգստացնող և հակասական։ Նրա կարծիքով՝ այդպիսին է նաև Թուրքիայի հռետորաբանությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ