Սերժ Ավետիքյանը հիշեց՝ այն ժամանակ «Ցեկա»-ի, իսկ այսօրվա ԱԺ շենքին հոգեբուժարան էին ասում


17:22 , 22 հունվար, 2021

Panorama.am-ը գրում է.

Ֆրանսահայ հայտնի ռեժիսոր Սերժ Ավետիքյանը Հայաստանում իրականացնելու է դրամատիկական արվեստի երկլեզու արվեստանոցի ծրագիրը: Դասընթացները կկազմակերպվեն Երևանում, բայց կարող են լինել նաև արտագնա արվեստանոցներ Գյումրիում կամ Վանաձորում, եթե լինի պահանջարկ:  Նպատակն է առաջարկել վեցամսյա դասընթաց, որը ամեն ամիս 10 օր շարունակ, օրական 4 ժամ տևողությամբ կվարեն Սերժ Ավետիքյանի կողմից ընտրված ֆրանսիացի մասնագետները։ Ծրագրի մասին այսօր Երևանում կայացած ասուլիսում ասաց ռեժիսոր Սերժ Ավետիքյանը:

Նա նշեց, որ արվեստանոցի պարապմունքները կլինեն հայերեն կամ ֆրանսերեն լեզուներով՝ ըստ մասնակիցների նախընտրությունների, այսինքն ոչ միայն դերասանություն, բեմադրություն է դասավանդվելու, նաև ուզում  են, որ մասնակցելու ցանկություն ունեցող անձանց մոտ  խթանեն ֆրանսերենի ուսուցումը:

Ռեժիսորի խոսքով, հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ շատ են խոսել նման ծրագիր իրականացնելու մասին:

Արվեստանոցում տասնօրյա դասախոսություններով հանդես կգան ֆրանսիացի մասնագետներ։
Արվեստանոցի առաջին երկու շաբաթների պարապմունքները կվարի Սերժ Ավետիկյանը «Դերասանի արվեստը թատրոնում և կինոյում՝ տեքստից անդին․ մարմին և ժեստ» թեմայով (երկլեզու)։

Պիեռ Պրադինասը կվարի դասընթաց՝ նվիրված թատերական դերասանի «ներքին ծաղրածուի» թեմային, թեմա, որ հիմնված է թատերախմբում իր երկարամյա աշխատանքային փորձի վրա (համաժամանակյա թարգմանությամբ)։ Երբ նա Լիմոժի Ազգային դրամատիկական կենտրոնի տնօրենն էր, ստեղծեց դրամատիկական արվեստի դպրոց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ