Վլադիմիր Գասպարյանը ուղեղի կաթված է ստացել, գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում


16:28 , 22 հունվար, 2021

Irakanum.am-ը գրում է․

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ուղեղի կաթված է ստացել։

Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Գասպարյանին շտապ տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն։

Նախկին ոստիկանապետը գտնվում է բժիշկների հսկողության ներքո, կյանքին վտանգ չի սպառնում։