Ինչո՞ւ պետք է Պուտինը գերիների հարցը լուծելով աջակցի հակառուսական Նիկոլին


15:13 , 22 հունվար, 2021
Գերիների ազատագրման հարցում դավաճան Նիկոլը հայտնվել է անելանելի վիճակում։ Նա արդեն հասկացել է, որ իր տգետ և ապուշ թեզերը, թե ընդդիմադիրների ակտիվության պատճառով չի կարող հետ բերել գերիներին, արդեն չեն աշխատում ու որոշել է իրեն սպասարկողներից ոմանց միջոցով մեսիջներ հղել Մոսկվային՝ միևնույն ժամանակ իրեն ծառայող այլ գործիք-գործիչների միջոցով էլ իր երկրպագուների և ժեխի շրջանում գեներացնելով հակառուսական տրամադրություններ՝ «ապացուցելով», որ մեր գերիների հարցը կլուծվի, եթե դա ցանկանա ՌԴ-ն, որը չի ցանկանում։
Հունվարի 20-ին ԱԺ քայլիստ երեսփոխան Հովհաննես Իգիթյանը լրագրողներին ասել էր, որ «եթե Պուտինը զանգահարի Ալիևին, գերիների հարցը կլուծվի»։
Իսկ այսօր արդեն իր կենդանական հակառուսականությամբ հայտնի և Նիկոլին անվերապահորեն ծառայող Լևոն Շիրինյանը, ով վերջին արցախյան պատերազմից 6 օր առաջ ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում հայտնել էր, որ «հայն ավելի լավ է թուրքի շուն լինի, քան թե օտար պետության գործակալ», ինչպես նաև կրկին հակառուսական հռետորաբանությամբ էր հանդես եկել, գրառում է արել և «բացահայտել», որ «գերիների խնդրի լուծման ուղիղ ճանապարհը գլխավոր մոդերատոր Վ. Պուտինն է»՝ կոչ անելով համայն հայությանը ստորագրահավաք սկսել։
Հետաքրքիր է, ինչի՞ց է դժգոհում Կուր-Արաքսյան դաշտավայրը գրավող սույն քաղաքագետը։ Իր ուզածը, որ հայը դառնա թուրքի շուն, որոշ չափով իր կուռք, կապիտուլյանտ Նիկոլը կատարել է և Արցախի 80 տոկոսը նվիրել է իր կողմից «մարդասպան և ռազմական հանցագործ» բնութագրված Իլհամ Ալիևին։
Հիմա ի՞նչ է ուզում սա։ Զարմանալի է, ումից ի՞նչ է պահանջում նիկոլապաշտ Շիրինյանը։ Հակառուսականությամբ աչքի ընկնող սույն անձնը նաև շատ լավ գիտի, որ ստորագրահավաքներով որևէ հարց չի լուծվի, քանի որ իր նմանները շարունակում են հակառուսականության տարածումը նիկոլականների և ժեխի շրջանում՝ ծառայելով դավաճան Նիկոլին, ով մի անգամ արդեն օգտագործել է ռուսների կողմից գերիների ազատագրումը սեփական շահերի և ինքնագովազդվելու համար՝ 44 գերիների հետ վերադարձը ներկայացնելով որպես իր աշխատանքի արդյունք, այնինչ Նիկոլն այդ և շատ այլ հարցերում ոչինչ է։
Այո՛, շատ ճիշտ են քայլիստները և դավաճանին սպասարկողները, որ գերիների հարցը կարող է լուծել միայն Պուտինը։ Բայց ո՞ւմ համար լուծի՝ «ժողովրդի», որը երկրպագում է հակառուսական և սորոսական Նիկոլին ու իրեն շատ «շուստրի» է զգում՝ մտածելով, որ Մոսկվան պետք է կատարի իր բոլոր ցանկությունները, բայց դրա դիմաց որևէ բան չպահանջի։
Այս իշխանության երկրպագու Գագիկ Ջհանգիրյանը մի անգամ շատ լավ բան ասաց, ինչն ամբողջովին համընկնում է այս իրավիճակի հետ։ Կապիտուլյանտ Նիկոլը «համ ուզում է կույս մնալ, համ հաճույք ստանալ»՝ Պուտինի միջոցով ազատելով գերիներին շարունակել իր սեփական, հակառուսական քաղաքականությունը։
Հ.Գ. Հետաքրքիր է, գերիների ազատգրման հարցում ինչո՞ւ նիկոլականները չեն դիմում Բայդենին կամ Սորոսին։