Հունվարի 24-27-ը ՀՀ տարածքում, բացառությամբ Արարատյան դաշտի, ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով


14:42 , 22 հունվար, 2021

Հանրապետության տարածքում՝ հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 5-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 24-27-ը, բացառությամբ Արարատյան դաշտի և նրա նախալեռնային գոտու, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում՝ հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Հանրապետության տարածքում

Երևան քաղաքում