Ժպտերես մարդիկ երկար են ապրում


04:17 , 7 օգոստոս, 2013

Ladynews.am-ը գրում է.

«Նրանք, ովքեր շատ են ծիծաղում, երկար են ապրում» պարզվում է` թևավոր խոսք դարձած այս արտահայտության մեջ ճշմարտություն կա: Ամերիկացի գիտնականները պարզել են` ժպիտն անմիջականորեն կապված է երկարակեցության հետ:

Հայտնի է, որ միմիկաների կնճիռներն ավելացնում են տարիքը ոչ միայն տեսողականորեն, այլ նաև իրականում` ինչքան լայն Դուք ժպտում եք և ինչքան շատ են աչքերի շուրջը եղած կնճիռները, այնքան երկար կապրեք:

Գիտնականները վերցրել են 230 բեյսբոլ խաղացող աղջիկների լուսանկարներ, ովքեր իրենց կարիերան սկսել են 1850թ-ից: Գիտնականներն այդ նկարները բաժանել են երեք խմբի` աղջիկներ, ովքեր չեն ժպտում, աղջիկներ, ովքեր թեթևակի են ժպտում և աղջիկներ, ովքեր լիաթոք ծիծաղում են: Անցած տարվա հունիսի 1-ի տվյալներով մարմնամարզիկներն, ովքեր չեն ժպտացել, միջինում ապրել են 72 տարի, թեթևակի ժպտացողները` 75, իսկ լիաթոք ծիծաղողները`79 և ավելի: