Մելանյա Թրամփը Սպիտակ տնից հեռանալիս խախտել է վերջին ավանդույթը


00:22 , 22 հունվար, 2021

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփը խախտել է ավանդույթը և անձամբ «շնորհակալություն» չի հայտնել Սպիտակ տան աշխատակիցներին, որոնք 4 տարի հոգ են տարել իր և իր ընտանիքի մասին: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իր երկու աղբյուրներին:

Ինչպես հեռուստաալիքը նշում է, խոսքն ավանդական երկտողի մասին է, որում առաջին տիկինն անձամբ իր ձեռքով պետք է «շնորհակալական խոսք» գրի: Առաջին տիկինը հիմնականում անձնական երկտող է գրում այն աշխատակիցներին, որոնց հետ անձամբ շփվել և մտերմացել է: Ինչպես նշում են Սպիտակ տան աշխատակիցները, դա լավագույն նվերն է իրենց համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ