Երևանում օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի 7-10 աստիճանով


23:31 , 21 հունվար, 2021

Երևանում և հանրապետության տարածքում  հունվարի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ին՝ գիշերը, կնվազի 7-10,  ցերեկը՝ 2-3 աստիճանով։

Արցախում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ: