ԱՀԿ-ն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ կազմակերպություն վերադառնալու համար


19:26 , 21 հունվար, 2021

Aysor.am-ը գրում է.

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ ողջունում է Միացյալ Նահանգների վերադարձը կազմակերպություն, հաղորդում է РИА Новости-ն:

Գեբրեյեսուսը շնորհավորել է ամերիկացիներին և Ջո Բայդենին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նա նաև շնորհակալություն է հայտնել քաղաքական գործչին ԱՄՆ-ին ԱՀԿ վերադարձնելու որոշման և COVAX ծրագրին միանալու պատրաստակամության համար, որը կարգավորում է պատվաստանյութերի հավասար հասանելիությունն ու տարածումը երկրների միջև:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ