Վահան Քերոբյանը մեկնում է Իրան. քննարկելու է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները


17:58 , 21 հունվար, 2021

Aysor.am-ը գրում է.

Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի  Իրան. որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քերոբյանի հետ միասին Իրան կգործուղվեն  Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երրորդ քարտուղար Գարիկ Գրիգորյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ