Եղանակների բացվելու հետ մեկտեղ հակառուսական նոր ալիքը շատ ավելի տեսանելի կլինի Հայաստանում


16:01 , 21 հունվար, 2021
Եղանակների բացվելու հետ մեկտեղ հակառուսական նոր ալիքը շատ ավելի տեսանելի կլինի Հայաստանում: Արևմուտքը նոր գործիքակազմով ու բոլորովին նոր դեմքերով կլծվի ներհայաստանյան պայքարին: Նիկոլ Փաշինյանը և իր թիմն այլևս չունեն բավարար ազդեցիկություն քաղաքական դաշտում և միմիայն պահում են իշխանությունը, քանի որ ժողովուրդ կոչվածը չի տեսնում այլընտրանք:
Շատ շուտով կտեսնեք նոր դեմքեր քաղաքական դաշտում, ովքեր ձեզ կբացատրեն, որ, ճիշտ է, ռուսները մեր բարեկամ, եղբայրական ժողովուրդն են, բայց այսօր Կրեմլում նստած չեն Ռուսաստանի շահերը ներկայացնողները:
Կբացվեն նոր հիմնադրամներ, և կգան մեծ, շատ մեծ ֆինանսավորումներ, որոնք ձեզ կասեն, որ իրականում Նիկոլենք չեկիստական Ռուսաստանի (էս բառակապակցությունն իրենք շատ են սիրում) ներդրված ագենտներ են:
Կփորձվի ջարդել հայ-ռուսական բարեկամության ողնաշարը՝ միևնույն ժամանակ վերացնելով որևէ ռևանշիստական դրսևորում: Մանիպուլացնելու համար ոչ մի ջանք չի խնայվի, անգամ կգտնեն միամիտ, հայրենազրկված արցախցի երիտասարդների, ովքեր որոշ աշխատանքից հետո կասեն, որ ռուսներն են օկուպացրել իրենց հայրենիքը:
Հուսով եմ, որ իրական ընդդիմությունը և ռուսական հատուկ ծառայությունները սա հստակ գիտակցում են և ամեն ինչ կանեն գոնե այս ալիքը ջարդելու համար: