Ո՞վ է 15-ամյա Նատալի Ասատրյանը՝ ԱՄՆ-ում յոգայի ամենաերիտասարդ կին մարզիչը. Forbes-ն անդրադարձել է հայուհու հաջողության պատմությանը


15:18 , 21 հունվար, 2021

Tert.am-ը գրում է․

Հեղինակավոր Forbes ամսագիրը ներկայացրել է հայազգի 15-ամյա Նատալի Ասատրյանի հաջողության պատմությունը, որին 13 տարեկանում հաջողվել է դառնալ ԱՄՆ պատմության մեջ յոգայի ասպարեզում իգական սեռի ամենաերիտասարդ մարզիչը:

Հեղինակ Հոլլի Իվը հոդվածը սկսում է անձնական պատմությամբ: Նա նշում է, որ ինքը 2019 թվականին ավտովթարի պատճառով հայտնվել է հիվանդանոցում ու երբ նորից կարողացել է ոտքի կանգնել և քայլել, բժիկներն առաջարկել են յոգան և մեդիտացիան ներառել իր ամենօրյա ռեժիմում:

Հենց այս տրավմատիկ փորձն է, որ Իվին ուղղորդել են Նատալի Ասատրյանի մոտ:

Ըստ հեղինակի՝ իր առաջին պարապմունքի ժամանակմարզիչն անընդհատ նշել է երախտապարտ ու ներկա լինելու անհրաժեշտության մասին:

«Ես ապշել էի՝ իմանալով, որ Նատալի Ասատրյանը՝ իմաստուն յոգը, որն ինձ օգնեց երկարատև տագնապալի ամիսներից հետո զարգացնել իմ խաղաղ միտքը, ընդամենը 13 տարեկան էր», - նշում է հեղինակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։