Բայդենը նշանակել է պետքարտուղարի, ֆինանսների և արդարադատության նախարարների ժամանակավոր ղեկավարներին


02:15 , 21 հունվար, 2021

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշանակել է Պետդեպարտամենտի, ֆինանսների և արդարադատության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Սպիտակ տան բարձրաստիճան աշխատակցին:

Հաղորդվում է, որ պետքարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Դեն Սմիթը, ֆինանսների և արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարներ կնշանակվեն համապատասխանաբար Էնդի Բոքոլը և Մոնթի Ուիլքինսոնը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ