Լֆիկի օղիներից խմում, թունավորվում են


19:47 , 6 օգոստոս, 2013

Մի քանի ամիս առաջ մեր ծանոթներից մեկը ռեստորանում օղիից վատացել էր, ու հենց տարել էին հիվանդանոց, բժիշկները միանգամից ասել էին` Լֆիկի օղիներից է խմել ու թունավորվել: 
Փաստորեն 1: Բժիշկները գիտեն, որ էդ օղիները թունավորում են առաջացնում, բայց Հայաստանի բազմաթիվ խանութներում օղին շարունակվում է վաճառվել:
Էսօր բժիշկս հենց նշանակումներ արեց, միանգամից ասեց` «Նատալի ֆարմ» դեղատների ցանցից չառնես, հերիք չի, օգուտ չի տալիս, մի հատ էլ վնասում է օրգանիզմին:
Փաստորեն 2: Հայաստանում վաճառվում են մարդու օրգանիզմին վնասող դեղեր, ու դեղերը վաճառող դեղատների ցանցը օրեցօր աճում է: 
Լավ, սենց մինչև ե՞րբ.