Թեհրանն իրանցի քաղաքագետի ձերբակալությունն ԱՄՆ-ում պատանդառություն է համարում


00:27 , 21 հունվար, 2021

Tert.am-ը գրում է․

Թեհրանը կարծում է, որ իրանցի քաղաքագետ Կավեհ Աֆրասիաբիի՝ վերջերս տեղի ունեցած ձերբակալությունն ԱՄՆ-ում, պատանդառություն է: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ հույս հայտնելով, որ Ջո Բայդենի վարչակազմը կհրաժարվի այդ մոտեցումից:  

ԱՄՆ իշխանություններն ավելի վաղ մեղադրանք էին առաջադրել Աֆրասիաբիի դեմ, որին կասկածում են օտարերկրյա կառավարության գործակալ աշխատելու մեջ՝ առանց ԱՄՆ արդարադատության նախարարությունում գրանցվելու, ինչը պահանջվում է օրենքով: Նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ