Հոր սիրտն զգացել է մոտալուտ ողբերգությունը. Յուրա Սիմոնյանը զոհվել է նոյեմբերի 1-ին՝ Հադրութում


21:59 , 20 հունվար, 2021

Tert.am-ը գրում է․

Յուրա Սիմոնյանը կամավոր առաջնագիծ է մեկնել առանց որևէ մեկին զգուշացնելու: Ծնողներին զանգել է արդեն Հադրութից:

«Զանգեց, ասաց՝ պապ, ես Հադրութում եմ: Շատ անհանգստացա, նույնիսկ բարկացա վրան: Յուրան էլ ասաց՝ երկու եղբայրներս առաջնագծում են, իրենց մենակ թողնել չեմ կարող», - Tert.am-ի հետ զրույցում պատմում է Յուրա Սիմոնյանի հայրը՝ Մնացական Սիմոնյանը:  

Յուրայի երկու եղբայրները՝ Լևոնն ու Գոռը, նույնպես առաջնագծում են եղել: Թեև ռազմաճակատում չեն հանդիպել, բայց իրար էլ մենակ թողնել չեն կարողացել: Պատերազմի ընթացքում հայրը միայն երկու որդիների հետ է խոսել: Յուրայից ոչ մի լուր չի ունեցել: Հեռախոսը լռել է:

«Յուրայից ոչ մի նորություն չունեի: Սիրտս արդեն շատ անհանգիստ էր: Այդ օրերին շատ էի մտածում, սկսում լաց լինել: Հետո պարզվեց՝ հոր սիրտը չի սխալվում, հայրական հոգին չի սխալվում», - պատմում է Յուրայի հայրը:

Յուրան նախ վիրավորվել է, որից հետո թշնամին պայթեցրել է նաև շտապօգնության ավտոմեքենան: Յուրան զոհվել է նոյեմբերի 1-ին՝ 24 տարեկանում: Հունվարին հերոսը դարձավ 25 տարեկան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ