Արգենտինան հավանություն է տվել 60-ից բարձր տարիքի անձանց համար «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառմանը


21:49 , 20 հունվար, 2021

Armenpress.am-ը գրում է․

Արգենտինայի իշխանությունները հավանություն են տվել 60-ից բարձր տարիքի անձանց շրջանում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ նման թույլտվություն չկար, այդ պատճառով Արգենտինային փոխանցված առաջին չափաբաժնով պատվաստվել են բժիշկներն ու 18-ից մինչև 59 տարեկան անձինք:

Արգենտինային արդեն տրամադրվել է պատվաստանյութի շուրջ 600 հազար չափաբաժին: